News

Գրանցվել է հերթական ոչ ոքին

Sports 2016-11-28

Կայացել է աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի 11-րդ պարտիան: Հանդիպմանն աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդ Սերգեյ Կարյակինը խաղացել է սպիտակներով:
Աշխարհի չեմպիոն Կարլսենը կարողացել է սկզբնախաղում ամբողջովին հավասարեցնել դիրքը և նույնիսկ մի պահ նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը:
 
Պարտիայում, սակայն, տեղի են ունեցել մի շարք փոխանակումներ, և խաղի 34-րդ քայլին կողմերը կնքել են հաշտություն: Վերջին պարտիայից առաջ մրցախաղում հաշիվը հավասար է` 5.5-5.5:
 
Աղբյուրը՝ Chessfed.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.