News

I դասարանցիների I գիտական նվաճումը

Educational 2013-05-30

Մայիսյան այս օրերին աշխույժ մթնոլորտ էր տիրում Արմավիրի մարզի Վաղարշապատի Ռ.Պատկանյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցում: I դասարանցիներն իրենց մեկ տարվա անցածի մասին կարծես հաշվետվություն էին ներկայացնում իրենց ծնողներին և ուսուցիչներին:

Մեկը մյուսին հաջորդում էին չորս I դասարանների ուրախ հանդեսները: Դահլիճում տիրում էր տոնական տրամադրություն, թնդում էր ուրախ երգն ու պարը:  Երեխաները ոգևորված ասմունքում էին, ներկայացնում փոքրիկ բեմադրություններ: Ծնողները երանությամբ նայում էին իրենց փոքրիկներին և զարմանում, թե որքան շատ բան են հասցրել սովորել նրանք այս ուսումնական տարվա ընթացքում:

Փոքրիկներն արդեն գրավել են իրենց առաջին բարձունքը. նրանք գրագետ են, կարողանում են կարդալ ու գրել, հաշվել ու նկարել: Նրանք արդեն իրենց ձեռքին ունեն այն կախարդական բանալին, որով դեռ շատ փակ դռներ պիտի բացեն իրենց կյանքի ընթացքում:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.