News

Հեռավար կրթությունը՝ դպրոցական կյանքի անբաժանելի մաս

Educational 2016-11-24

ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրվել է խորհրդակցություն տեսադասերի արդյունավետության և թեմատիկ ուղղվածության վերաբերյալ:
Ներկայացնելով հանդիպման նպատակը՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ հանրապետության վարչապետի տված հատուկ հանձնարականով վերջին մեկուկես ամսվա ընթացքում նախարարության կողմից կազմակերպվել են տեսադասեր, որոնք իրականացվել են Երևանի, մարզկենտրոնների և գյուղական դպրոցների մասնակցությամբ:
 
«Մենք սկսել ենք հեռավար կրթության մեթոդաբանության փորձարկումը, յուրաքանչյուր շաբաթ տարբեր տեխնիկական մեթոդների օգտագործմամբ փորձել ենք ճշգրտել մեթոդաբանության ձևաչափերը՝ հասկանալու համար, թե ինչպես կարող ենք էլեկտրոնային կրթության տարրերը ներմուծել առարկայական կրթական ծրագրերի մեջ:
 
Վաղուց արդեն էլեկտրոնային կրթությունը դադարել է լրացուցիչ կրթություն դիտվել, այն մեր օրերում դասավանդման մեթոդ է՝ շատ դինամիկ և արագ զարգացող: Այստեղ հավաքված են հեռավար ուսուցման կազմակերպման առաջավոր փորձ ունեցող լավագույն կրթական հաստատությունների տնօրենները և ես ակնկալում եմ կոնկրետ քայլեր և մասնագիտական հիմնավոր առաջարկություններ»,-նշել է ԿԳ նախարարը:
 
Լևոն Մկրտչյանը հավելել է նաև, որ գալիք սեպտեմբերի 1-ից էլեկտրոնային կամ հեռավար կրթությունը պետք է դառնա դպրոցական կյանքի անբաժանելի բաղադրիչ և ուսուցման մեթոդ:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.