News

ՄՐԳԱՀԱՆԴԵՍ

Educational 2016-11-24

Աշնան թագավորությունում նորից տոն էր` մեծ շքահանդես, որը տեղի էր ունենում Արթիկի թիվ 5 հիմնական դպրոցի 2բ-րդ դասարանում: Երեխաները տոնին համապատասխան հագուստներ էին հագել և եկել մրցույթի:Աշակերտների մոտ անկաշկանդ ազատ խոսքի զարգացմանն էր նպատակաուղղված հանդեսը, որը ընդլայնում էր նրանց իմացական դաշտը: 2բ-րդ դասարանի աշակերտները` աշնան մրգերի պես քաղցր ու համով, խայտաբղետ գույներով ներկայացրեցին մրգահանդեսը: Աշունն ասես տեղափոխվել էր դահլիճ: Նման միջոցառումները մանկական հուզաշխարհում դառնում են վառ հիշողություններ: Ուսուցչուհին` Օ.Թորոսյանը օգնում էր, որ երեխաները դրսևորեն իրենց գիտելիքները, մեծ պատասխանատվություն զգան հանդեսի կազմակերպման ընթացքում, նա գտնում էր, որ կյանքը պետք է լցնել տոներով, նրանց պարգևել դրանցով ապրելու բերկրանքը: Օ.Թորոսյանը երգի մեջ զարգացնում է ստեղծագործելու ցանկություն, ձևավորում է հասակակիցների հետ շփվելու կարողություն, նպաստում հասարակական վարքագծի: Աշնան տոնը անցավ հետաքրքիր, ուրախ ու պայծառ: 2բ-րդ դասարանի աշակերտները պարգևեցին տոնական տրմադրություն` իրենց երգերով, պարերով, բեմականցմամբ:

Շիրակ, ք. Արթիկի թիվ 5 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.