News

Տխուրաչյա աշնան երգիչը

Educational 2016-11-21

Այսօր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Հ. Ավետիսյանի անվան թիվ 74 հիմնական դպրոցում իսկական տոն էր: Դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Արաքսյա Հակոբյանը 9-րդ դասարանի աշակերտների ջանքերով կազմակերպել էր գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված 20-րդ դարի հայ մեծ քնարերգու Վահան Տերյանին: Բեմը զարդարված էր աշնանային շքեղ գույներով, իսկ տերյանական գողտրիկ անկյունը ուղղակի աչք էր շլացնում: Դահլիճի լույս կամարների ներքո աղոթքի նման վետվետում էին աշակերտների շուրթերից պոկվող տերյանական բյուրեղյա մրմունջները, իսկ օդում թևածող քնարական երգերի հոգեպարար ելևէջները հանդիսատեսների սրտերը պարուրում էին անրջային երազներով ու նրբին թրթիռներով: Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին երեխաների մասնակցությամբ նկարահանված գեղեցիկ տեսահոլովակներ՝ նվիրված Վ. Տերյանին: Միջոցառումը մեր առջև բացեց Վ. Տերյանի անհուն սիրո ու խոր ցավի լուսե աշխարհը, այն եկավ կրկին հավաստելու, որ մեծ քնարերգուն շարունակում է ապրել բոլորիս սրտերում, շարունակում է ապրել ոգեղեն մի կյանքով, որը երբեք չի վերջավորվում: Եվ ամեն անգամ՝ տխրության ու թախծի, ուրախության ու բերկրանքի պահերին, նա միշտ այցի է գալիս մեզ և պարուրում մեր հոգիները անուշաբույր գարնան և տխուրաչյա աշնան նուրբ ու քնքուշ ելևէջներով:

ք. Երևանի թիվ 74 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.