News

Հայ գիտնականների ներդրումը գիտության զարգացման համատեքստում

Educational 2016-11-21

Հետազոտության, գիտության և նորարարության հարցերին նվիրված Արևելյան գործընկերության 8-րդ ոչ պաշտոնական նախարարական երկխոսության հանդիպման շրջանակում ԵՄ Հետազոտության, գիտության և նորարարության հարցերով հանձնակատար Կարլոս Մոեդասն այցելել է ՀՀ ԳԱԱ էկոլոգիական և նոոսֆերայի կենտրոն՝ հանդիպելով երիտասարդ գիտնականների հետ:
Հանձնակատարը  երիտասարդ գիտնականներին ներկայացրել է ԵՄ «Հորիզոն-2020» ծրագիրը, որին Հայաստանն անդամակցել է վերջերս: Խոսելով ծրագրի նպատակների և հիմնական գերակայությունների մասին՝ Կարլոս Մոեդաշն ընդգծել է, որ Եվրոպան գիտության և նորարարությունների ասպարեզում առաջնորդվում է բաց տարածքների սկզբունքով:
 
«Գիտությունն ու նորարարությունները պետք է լինեն բաց տարածք և հասանելի բոլորի համար: Գիտությունն ու նորարարությունը վերջին հարյուրամյակում փոխել են աշխարհը: Գիտությունն արդեն միայն գիտնականինը չէ. գիտությունն ու նորարարությունն այսօր, առավել քան երբևէ մոտեցել են շարքային քաղաքացուն:
 
«Հորիզոն-2020» ծրագրի նպատակն է համախմբել եվրոպական տարածքի լավագույն գիտական միտքը և նորարարական գաղափարները»,-ասել է ԵՄ հանձնակատարը՝ ընդգծելով, որ Հայաստանի երիտասարդ գիտնականները կարող են իրենց լուման ներդնել Եվրոպան ավելի բաց դարձնելու գործընթացում:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.