News

Հեռավար դաս մաթեմատիկայից Վանաձորի № 4 հիմնական դպրոցում

Educational 2016-11-21

2016թ. նոյեմբերի 11-ին Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցում անցկացվեց հեռավար դաս «Մաթեմատիկա» առարկայից Վահագնաձորի միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանի աշակերտների հետ: Դասը վարեց մաթեմատիկայի ուսուցչուհի Լուսինե Քառյանը: Դասի թեման էր «Չափման միավորներ»: Դասի ողջ ընթացքում կիրառվեց էլեկտրոնային գրատախտակ: Նախ շնորհանդեսի միջոցով ամփոփվեց նախորդ նյութը՝ «Թվային արտահայտություններ»: Աշակերտները պատասխանեցին ուսուցչի հարցերին, թե ինչ է թվային արտահայտությունը, ինչպես են հաշվում թվային արտահայտության արժեքը: Այնուհետև կատարեցին հանձնարարություններ՝ գործողության շղթաներում վերականգնելով անհրաժեշտ թվերը: Յուրաքանչյուր հանձնարարություն գնահատվում էր 1 միավոր: Աշակերտները մեծ ոգևորությամբ էին պատասխանում հարցերին: Այնուհետև մատուցվեց նոր նյութը: Ուսուցչուհին աշակերտների միջոցով կրկնեց չափման միավորները, որից հետո կատարեցին բազմաբնույթ հանձնարարություններ: Աշակերտները նաև ներկայացրեցին լրացուցիչ տեղեկություններ չափման միավորների մասին: Դասը շատ հետաքրքիր էր, քանի որ աշակերտներն առաջին անգամ էին մասնակցում տեսադասի: Դասին ներկա էր դպրոցի տնօրեն Հ. Խումարյանը, փոխտնօրենները, Լոռու մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության գլխավոր մասնագետ Անահիտ Բարոյանը, ԿՏԱԿ-ի Լոռու մարզային համակարգող Մ. Արզումանյանը, քաղաքի դպրոցի ԷՀՄ օպերատորներ:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.