News

Հայոց եկեղեցու պատմության դասը` եկեղեցում

Educational 2016-11-18

Սևանի N4 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի աշակերտների այցը Սևանի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցի ուներ կարևոր նպատակ` գործնական պարապմունքի միջոցով ամրապնդել աշակերտների գիտելիքները` <<Հայոց եկեղեցու կառուցվածքը>> դասի վերաբերյալ: Դասը սկսվեց <<Տերունական աղոթքով>>: Ուսուցչուհի Նունե Պետրոսյանը աշակերտներին ուղղեց հարցեր` հայոց եկեղեցիների, նրանց կառուցվածքի մասին: Ապա պարապմունքը շարունակեց Սևանի Սրբոց Հրեշտակապետաց եկեղեցու քահանա Տեր Ստեփանոսը: Նա հարց ու պատասխանի միջոցով ամփոփեց աշակերտների ընդհանուր գիտելիքները անցած թեմաներից, ներկայացրեց Գեղարքունիքի մարզի գմբեթավոր և բազիլիկ մի քանի եկեղեցիներ: Տեր Ստեփանոսը աշակերտներին բացատրեց և ցույց տվեց եկեղեցու ներքին ու արտաքին կառուցվածքի տարրերը, նրանց դերը արարողությունների ժամանակ (սրահ, ատյան, մկրտության ավազան, պատարագի Սուրբ սեղան, ավանդատներ): Նա համեմատություն անցկացրեց Սևանա թերակղզու վանական համալիրի եկեղեցիների հետ, ընդգծեց այն մեծ դերը, որ ունեցել է և այժմ էլ ունի Հայոց եկեղեցին հայ մարդու կյանքում: Պարապմունքի ավարտին աշակերտները կատարեցին մոմավառություն: Գործնական պարապմունքը եկեղեցում նպաստեց աշակերտների ոչ միայն ճանաչողական հետաքրքրությունների խորացմանը, այլև գիտելիքների ամրապնդմանը, նրանց ազգային- հոգևոր նկարագրի ձևավորմանը:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.