News

<<Տերևաթափ>> ցուցադրական դաս Զովաբերի միջնակարգ դպրոցի երրորդ դասարանում

Educational 2016-11-17

Աշնանային մեղմ երաժշտության հնչյունների ներքո սկսվեց երրորդ դասարանի ցուցադրական դասը: Կատարվեց տնային աշխատանքների ստուգում: Երեխաները <<Հրաշք>> տետրում հորինել էին բանաստեղծություններ, գրել էին աքրոստիկոս <<Տերև>> բառի տառերով, նկարել էին տերևներ, տարվա եղանակները, տերևից պատրաստել էին ծառեր, ծաղիկներ և այլն: Այնուհետև ուսուցչի կողմից հորինված <<Չորս քույրիկները>> փոքրիկ պատմության ընթերցումից հետո կատարվեց քննարկումներ: Աշակերտները գտան, թե ովքե՞ր էին քույրիկները, ի՞նչ էր նրանց անունները, համապատասխանեցրին նկարների հետ և փաքցրեցին գրատախտակին: <<Տերև>> դասը հանձնարարված էր անգիր անել: Կատարվեց դասի հարցում դասարանի բոլոր աշակերտներին, ընթացքում եղան թարմացուցիչ երեք դադարներ՝ <<Իմաստության ծառ>>, <<Աշնան ամիսները>>, <<Հանելուկ տատիկի այցելություն>>, որոնք նպատակաուղղված էին բուն թեմային, բայց այն կատարվում էր խաղի մրցույթի եղանակով: Դասի ընթացքում կիրառվեց մտագրոհ և քառաբաժանում մեթոդները: Նոր նյութի անցումը կատարվեց զույգային խաղ – մրցույթի միջոցով. <<Հավաքել քանդված բառը>> ով ավելի արագ կհավաքի: Հավաքվեց տերևաթափ բառը: Բառը ենթարկեցին բառակազմական վերլուծության: Նվագարկիչով լսեցին <<Տերևաթափ>> երգը և ընթացքում կատարեցին պարային շարժումներ: Ուսուցչի կողմից ընթերցվեց նոր նյութը, քննարկվեց ուղղագրություն և բացատրություն ներկայացնող բոլոր բառերը: Դասը հանձնարավեց սովորել կարդալ և պատմել: Կրկնեցին հոմանիշ և հականիշ բառերը, օգտագործեցին <<Առածանիի>> ծառը: Փոխակերպումը հանձնարարվեց տնային աշխատանք: Դասի ավարտին ուսուցիչը կարդաց իր հորինած <<Վերջին տերևը>> պատմությունը և նմանատիպ աշխատանք հանձնարարվեց կատարել <<Հրաշք>> տետրերում: Կապ ստեղծվեց հին ու նոր դասերի միջև, ապահովելով դասի թե՛ դաստիարակչական և թե՛ միջառարկայական կապերը: Դասվար՝ Ս. Սահակյան

Գեղարքունիք, գ. Զովաբերի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.