News

Միջոցառում՝ Ջերմուկի թիվ 1 դպրոցում

Educational 2013-05-30

Օրը գարնանային է, թեև ոչ այնքան արևային, սակայն մի առանձնահատուկ ջերմ շունչ կա Ջերմուկի թիվ 1 դպրոցի դահլիճում: Ահա ուրախ, երջանիկ և նաև փոքր ինչ անվստահ քայլերով դահլիճ են շտապում թատերական խմբակի փոքրիկ-փոքրիկ դերասանները՝ իրենց բեմական վառ, տոնական հագուստներով՝ Մոխրոտ , արքայզն և այլ կերպարներ:

Մեղեդին և կերպարների լուրջ ու խոհուն կատարումները միահյուսվում են միմյանց՝ ստեղծելով մի յուրօրինակ պատմություն: Ահա աշխատասեր, բարի, կամեցող, բայց նաև «մայր» կորցրած Մոխրոտը աշխատում է, լվանում, մաքրում, և երբևէ չի դժգոհում: Հայրը օտար երկրներում ճամփորդելուց հետո նրան ընծա ընդամենը մի ընկուզենու ճյուղ է բերում: Բայց նվերը շատ է ուրախացնում Մոխրոտին: Չէ՞ որ այդ ճյուղը նա նվիրում է իր սիրելի մայրիկին:

Թե ինչպես է պատահում, երկրի արքան պարահանդես է կազմակերպում, որտեղ ամենքին հիացնում է սքանչելի Մոխրոտն՝ իր նազանքով ու հեզությամբ: Շուտով Մոխրոտը հայտնվում է պալատում և  դառնում արքայազնի հարսնացուն:

Աշխատասիրությունը  հաղթում է չարությանը, ծուլությանը:

Եվ ինչպես բոլոր հեքիաթներում հաղթում է բարությունը: Եվ փոքրիկ դերասանները երազում են, որ բարությունը շատանա և վերածվի բարության ծովի, որտեղ նրանք անվերջ լողան և մեր մոլորակը կդառնա բարության մոլորակ:

Փոքրիկ դերասանները «Մոխրոտը» ներկայացման ավարտին հնչեցրին հեքիաթների ավանդական վերջաբանը՝ երգով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.