News

Գրքի քննարկում Վանաձորի Դ.Վարուժանի անվան համր 16 հիմնական դպրոցում

Educational 2016-11-16

Իր բնույթով եզակի քննարկում էր Բառնետ Հատսոնի «Խորհրդավոր պարտեզ» գրքի քննարկումը: Եզակի, որովհետև և´ քննարկողները, և´ քննարկում կազմակերպողները աշակերտներ էին՝ 4-8-րդ դասարանցիներ: Քննարկումը սկսեց Նելլի Աբովյանը և իր հարցերով ու վերլուծական մոտեցումով օգնում էր փոքրերին արտահայտելու սեփական կարծիքները, ինքնուրույն դատողություններ կատարել: Փոքրերը շատ ոգևորված էին և մեկը մյուսից առաջ ընկնելով փորձում էին գնահատականներ տալ հերոսներին, նրանց արարքներին, և նույնիսկ ասելով, թե ինչպես կվարվեին իրենք, եթե այնտեղ լինեին: Ամփոփելով քննարկումը՝ երեխաները նշեցին, թե ինչ տվեց գիրքը իրենց, ասելով, որ մարդը պետք է ապրի ներդաշնակ բնության և իր հետ, տալով իր շրջապատին միայն սեր և բարություն:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 16 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.