News

Բաց դաս ՀՀ ԿԳՆ Ստեփանավանի Հովհ. Թումանյանի անվան ավագ դպրոցում

Educational 2016-11-17

Բաց – դաս ՀՀ ԿԳՆ Ստեփանավանի Հովհ. Թումանյանի անվան ավագ դպրոցում ֆիզիկա առարկայից 16.11.2016թ. Ստեփանավանի Հովհ. Թումանյանի անվան ավագ դպրոցի VIIIա դասարանում տեղի ունեցավ բաց դաս նվիրված Նյուտոնի I,II, III օրենքներին: Դասարանը նախապես բաժանված էր խմբերի, տրված էր հանձնարարություններ: Յուրաքանչյուր խնբում ընտրված էր ավագ, յուրաքանչյուրն ունեին իրենց տարբերանշանները: Յուրաքանչյուր խմբի բոլոր անդամների մասնակցությամբ ներկայացվեց խմբի աշխատանքը՝ մեկնաբանելով համապատասխան փորձերի միջոցով: Ցուցադրվեցին համակարգչային ցուցադրություններ խմբերի թեմաներին համապատասխան: Համակարգչային գրատախտակին գրվեցին խնդիրներ և աշակերտների կողմից վերլուծվեց: Գրվեց աքրոտիկոս ֆիզիկայի վերաբերյալ ‹‹Նյուտոն» սկզբնատառերով, որից հետո ուսուցչի գնահատման միջոցով ընտրվեց լավագույն ‹‹ ֆիզիկոս» խմբին՝ պահպանելով հավասարության սկզբունքը: Դասը կազմակերպել էր ֆիզիկայի ուսուցչուհի Ա. Աղաջանյանը

Լոռի, ք. Ստեփանավանի ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.