News

Բաց դաս հայ գրականությունից Վանաձորի N17 ավագ դպրոցում

Educational 2016-11-17

Հումանիտար հոսքի X1 դասարանում կայացավ ամփոփիչ բաց դաս: Այն վարում էր հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Անուշ Սիմոնյանը: Դասարանը կահավորված էր << Սասնա Ծռեր>> դյուցազներգության մոտիվներով՝ պաստառներ, նկարներ, գրքրեր, Սասնա հերոսների խորհրդանշական զենք ու զրահ՝ Քուռկիկ Ջալալու արձան, Թուրը Կեծակին, Խաչ Պատերազմին: Աշակերտները հանդես եկան ստեղծագործության մեկնաբանությամբ և անգիր հատվածներով: Դասը հագեցած էր մեթոդներով՝ մտագրոհ, Վենի դիագրամ, քառաբաժան, հնգյակ: Դասն աչքի ընկավ նաև տեխնիկական և էլեկտրոնային միջոցներով: Ցուցադրվեցին տեսաֆիլմեր: Աշակերտները պատրաստել էին սահիկահանդես (սլայդ), որով էլ ամբողջացավ և ամփոփվեց ասելիքը Սասնա քաջ հերոսների մասին: Դա հայրենասիրության, ազգային համահավաք մտածողության և մշակութային գանձերի գնահատման և արժեվորման դաս էր:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 17 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.