News

“Ա” տառի շնորհանդեսը Սևանի N4 հիմնական դպրոցի Iբ դասարանում

Educational 2016-11-16

Սևանի N4 հիմնական դպրոցի Iբ դասարանում սկսնակ ուսուցչուհի Ռուզաննա Սարգսյանը ջանք չէր խնայել “Ա” տառի շնորհանդեսը տոնի վերածելու ուղղությամբ: Երեխաները բեմականացրին փոքրիկ ներկայացում` <<Կորած>> “Ա” տառը գտնելու մասին, որի ընթացքում հեքիաթային կենդանիները գուշակեցին հանելուկներ, հորինեցին տրված նկարի վերաբերյալ պատմություն, առաննձնացրին նախադասությունները, բառերը, կատարեցին վանկատում: Նրանք ոչ միայն թվարկեցին <<ա>> տառով սկսվող բառեր, այլև նկարներից կազմեցին նոր բառեր, արտասանեցին ու երգեցին Մեսրոպ Մաշտոցին նվիրված երգեր ու քառյակներ: Վերջապես <<Կորած>> “Ա” տառը գտնվեց և զբաղեցրեց իր տեղը տառերի շարքում: Թագադրվեցին Անուշիկը, Արմենը, Աննան, Անահիտը: Երեխաները երկինք բաց թողեցին “Ա” տառը խորհրդանշող փուչիկներ: Հանդեսը ավարտվեց դպրոցի տնօրեն Սվետլանա Մաթևոսյանի ամփոփիչ խոսքով: Նա բարձր գնահատեց սկսնակ և շնորհալի ուսուցչուհու աշխատանքը` ընդգծելով, որ դպրոցի տարրական դասարաններում դասավանդումը, շնորհիվ փորձառու, հմուտ, բազմավաստակ ուսուցիչների, գտնվում է հուսալի ձեռքերում, ովքեր պատրաստ են իրենց փորձն ու գիտելիքները փոխանցելու սկսնակ ուսուցիչներին:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.