News

Պեկինի համալսարանում կդասավանդվի հայոց լեզու

Educational 2016-11-16

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Չինաստանի կրթության նախարար Չեն Բաո Չենի հետ:
Հանդիպման ընթացքում ամփոփվել են ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնական այցի արդյունքները: Երկու նախարարները մանրամասն քննարկել են Հայաստանում կառուցվող չինական դպրոցի գործունեության  հեռանկարները:
 
ՀՀ ԿԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Երևանի չինական դպրոցի կառուցման աշխատանքներին չինական կողմի աջակցության համար: Քննարկվել են նաև երկու երկրների միջև համագործակցության ընդլայնմանը և կապերի ամրապնդմանն ուղղված մի շարք հարցեր:
 
Չինաստանի կրթության նախարարը վերահաստատել է Պեկինի օտար լեզուների համալսարանում «Հայոց լեզու» առարկային մշտական մասնագիտության կարգավիճակ տալու վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունը:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.