News

181հմն. դպրոցի 8գ դասարանը

Educational 2016-11-15

Մեծ ոգևորությամբ օգտվեցինք dasaran.am-ի ընձեռած հնարավորությունից և այցելեցինք Արամ Խաչատրյանի տուն թանգարան: Ոտք դնելով թանգարան՝ փոխվեց բոլորիս տրամադրությունը: Հայտնվեցինք մի յուրօրինակ՝ ” Խաչատրյանական աշխարհում ”: " Դիմակահանդես "- ի կախարդական հնչյունների ներքո պարեցինք վալս, ունկնդրեցինք նաև ստեղծագործություններ հեղինակի կատարմամբ, դիտեցինք հատվածներ "Գայանե" և " Սպարտակ " բալետներից: Շնորհակալություն ենք հայտնում թանգարանի անձնակազմին ջերմ ընդունելության, բովանդակալից և տպավորություններով լի օր պարգևելու համար: Շնորհակալություն ենք հայտնում նաև dasaran.am-ին և մեծ ոգևորությամբ ակնկալում, որ նմանատիպ միջոցառումները կլինեն շարունակական:

ք. Երևանի թիվ 181 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.