News

“Ա” տառի շնորհանդեսը Սևանի N4 հիմնական դպրոցի Iա դասարանում

Educational 2016-11-14

Սևանի N4 հիմնական դպրոցում “Ա-ա” հնչյուն տառի շնորհանդեսը վերածվեց իսկական տոնի: Դասարանը կահավորել էին գեղեցիկ պաստառներով, նկարներով ու հեքիաթային անկյունով: Iա դասարանում փորձառու դասվար Գյուլնարա Ավետիսյանի սաները բեմականացման միջոցով` անտառային կենդանիների տեսքով, <<Կախարդական արկղիկից>> հանված “Ա” տառով կազմեցին բառեր, թվարկեցին հայոց թագավորների, աստվածների, բույսերի, ծաղիկների ու կենդանիների անուններ: Նրանք հանդես եկան հանելուկներով, որոնց պատասխաններն էին “ա” – ով սկսվող ակնոց, աղբյուր, արև, աշուն և այլ բառեր: Թագադրվեցին Արմանը, Ալենը, Արամը: Փոքրիկներին ողջունեցին <<Մեսրոպ Մաշտոցն>> ու Գիտունիկը: Ներկաներին հաճույք պատճառեցին փոքրիկ Ջուլիաննայի <<Ուզունդարա>> պարն ու երեխաների զվարթ երգերը: Ուսուցչուհու ջանքերը զուր չէին անցել: Նրա աշակերտները ազատ ու անկաշկանդ ներկայացրին իրենց գիտելիքները` արժանանալով դպրոցի տնօրեն Սվետլանա Մաթևոսյանի ջերմ շնորհավորանքին ու գովեստին:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.