News

Պատմությունը մարմին է առնում

Featured 2016-11-14

Աղձքի հայոց արքաների՝ Արտաշեսյանների և Արշակունիների դամբարանի պեղումների ժամանակ հայտնաբերվել է երեք սնդուկ, որոնցից երկուսն արդեն բացվել են:
Սնդուկների մեջ եղել են արքայական տոհմերի անդամների ոսկորները: Երրորդ սնդուկը բացվել է օրերս: Այս սնդուկում, ինչպես և նախորդ երկուսում, արքայական տոհմի անդամների՝ տղամարդկանց, կանանց, երեխաների ոսկորներ են:
 
«Այս ամենը ցույց է տալիս, որ մենք, իրոք, գործ ունենք արքայական տոհմի հետ, քանի որ եթե այնտեղ լիներ միայն սրբերի աճյուններ, ապա երեխաների, կանանց ոսկորներ չպետք է լինեին: Այսինքն՝ մենք գործ ունենք այն վկայություն հետ, որ հաղորդել են մեզ մեր պատմիչները:
 
Մեր աչքի առաջ Խորենացու և Բուզանդի հաղորդումները մարմին առան և դարձան իրական»,- նշել է Պատմամշակութային ժառանգություն գիտահետազոտական կենտրոնի փոխտնօրեն, արշավախմբի ղեկավար Հակոբ Սիմոնյանը:
 
Աղբյուրը՝ Panorama.am
Նկարը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.