News

Այց Չինաստան համագործակցության զարգացման նպատակով

Educational 2016-11-14

Համաձայն ՀՀ կրթության և գիտության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ գիտակրթական ոլորտում համագործակցության զարգացման նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի գլխավորած պատվիրակությունը գտնվում է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում:
Այցի ընթացքում կայացել են հանդիպումներ ՉԺՀ կրթության նախարարության, կրթության և գիտության ոլորտի ներկայացուցիչների հետ, քննարկվել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման, երկկողմանի կապերի ամրապնդման հարցեր:
 
Նախատեսվում են բանակցություններ Պեկինի համալսարաններից մեկում հայերենի՝ որպես առանձին մասնագիտության ուսուցման կազմակերպման վերաբերյալ:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.