News

Կիրակնօրյա դպրոցի բացում

Educational 2016-11-11

Տավուշի թեմի «Մեկ համայնք, մեկ դպրոց» ծրագրի շրջանակներում նոյեմբերի 8-ին Հաղարծինի միջնակարգ դպրոցում բացվեց կիրակնօրյա դպրոց: Բացման հանդիսավոր արարողությանը նախորդեց 2 մասից բաղկացած գեղարվեստական միջոցառում, որին ներկա էին Տավուշի թեմի առաջնորդ գերաշնորհ Բագրատ Սրբազանի օրհնությամբ Տավուշի թեմի հոգևոր դասը՝ Փոխառաջնորդ Սամվել Վարդապետ Մխիթարյանը, Հաղարծին վանական համալիրի վանահայր Հայր Արիստակեսը, Տեր Շավարշ քահանա Սիմոնյանը. դպրոցի ուսուցչական և աշակերտական կազմը,հուրեր, ծնողներ: Միջոցառման առաջին մասում աշակերտները ներկայացրին պատմական փաստեր հայոց պատմությունից, Աստվածաշնչի խորհուրդը. երգեցին շարականներ, հանդես եկան գեղեցիկ ազգագրական պարով: Միջոցառման երկրորդ մասում <<Հեյ. ո՞վ կա այդտեղ>> բեմադրությամբ ներկայացան Հաղարծինի միջնակարգ դպրոցի թատերական խմբի սաները: Բացման արարողության ավարտին Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը գոհունակությամբ ասաց. «Այս ծրագրի շնորհիվ Տավուշի թեմում այսուհետ դպրոցական կրթությունից զատ կարևոր ու առանցքային պետք է լինի նաև հոգևոր կրթությունը: Մենք պետք է տեսնենք քրիստոնեական կյանքով եռացող համայնքներ, քրիստոնեական շունչը պետք է մտնի Տավուշի յուրաքանչյուր շեն՝ աշակերտների քրիստոնյա դաստիարակության համար»:

Տավուշ, գ. Հաղարծինի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.