News

Թիվ 119 դպրոցի շրջանավարտներն ստացել են Ֆրանսիայի ավարտական վկայականներ

Educational 2016-11-11

Երևանի թիվ 119 դպրոցում 2013 թվականից իրականացվում է «Ֆրանսերեն» և «Ֆրանսիական գրականություն» առարկաների խորացված ուսուցում, որպես լրացուցիչ կրթական ծրագրի դասընթացներ ուսուցանվում են նաև «Ֆրանսիայի պատմություն ու աշխարհագրություն» և «Ֆրանսիական քաղաքակրթություն» առարկաները:
Վերոնշյալ կրթական ծրագրերով ուսումնառություն ստացած առաջին շրջանավարտները ՀՀ կրթության և գիտության նախարարությունում ստացել են Ֆրանսիայի ավարտական վկայականներ։ Միջոցառմանը մասնակցել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժան-Ֆրանսուա Շարպանտյեն, Երևանի թիվ 119 դպրոցի մանկավարժները, ծնողներ, աշակերտներ և այլն:
 
Ողջույնի խոսքում նախարար Լևոն Մկրտչյանը նշել է. «Այսօր շատ հաճելի ու կարևոր պահ է մեզ համար: Նախ՝ ճանապարհ ենք դնում մեր առաջին սերունդը, որն արդեն ունի Ֆրանսիայի կողմից հաստատագրված որակի չափանիշ, երկրորդ՝ կրթության ոլորտում Ֆրանսիայի հետ մեր համագործակցությունն ընդլայնում ենք ոչ միայն զարգացնելով ֆրանսերենի խորացված ուսուցմամբ դպրոցները, այլև հետևողական ջանքեր գործադրելով վկայականների ճանաչման ուղղությամբ»:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.