News

Բաց դաս` Գյումրու թիվ 1 դպրոցում

Educational 2013-05-29

Մայիսի 20-ին Գյումրու թիվ 1 ավագ դպրոցն իր հերթական բաց դասերի շարքն ամփոփեց աշխարհագրության «Հայաստանի հանրապետության մարզերը» բաց դասով: Դասի ընթացքում կիրառվեցին մեթոդներ: Դասարանը բաժանվեց երեք խմբերի և յուրաքանչյուր խումբ ներկայացրեց մի մարզը: I խումբ՝ Գեղարքունիքի մարզ, II խումբ՝ Սյունիքի մարզը, III խումբ՝ Կոտայքի մարզ:

Աշակերտները ներկայացրին տվյալ մարզի բուսական ու կենդանական աշխարհը, օգտակար հանածոների բնական պաշարները, քաղաքները, բնակչությունը և տնտեսությունը, քարտեզի և պաստառի վրա ցույց տվեցին եկեղեցիները, քաղաքները, լճերը, օգտակար հանածոները և այլն: Այնուհետև խոսեցին հիմնախնդիրների մասին:

Աշակերտները բոլոր մարզերի պատկերները հավաքեցին պաստառի վրա, և ստացվեց ՀՀ-ի քարտեզը:

Աշակերտներն առաջարկեցին նամակագրական և տեղեկատվական կապ ստեղծել մարզերի դպրոցների միջև:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.