News

Տեխնոլոգիայի դաս դպրոցի խոհանոց-ճաշասենյակում

Educational 2016-11-10

Աշխատանքային եռուզեռ դպրոցի խոհանոցում...Տեխնոլոգիայի հերթական դասը տեղի ունեցավ դպրոցի խոհանոց-ճաշասենյակում: Աշակերտները ծանոթացան խոհանոցի կահավորանքին, կերակուրների պատրաստման աշխատանքային գործողությունների հաջորդականությանը և առանձնահատուկ խանդավառությամբ մասնակցեցին սեղանների սպասքադրման նախապատրաստական աշխատանքներին: Աշակերտները ծանոթացան նաև խոհանոցային գործիքների կիրառման ձևերին, սանիտարահիգիենիկ, անվտանգության և ուտեստների մատուցման կանոններին: Մեծ հնարավորություն ընձեռնվեց սովորողներին գործնական աշխատանքների միջոցով ամրապնդել տեսական գիտելիքները:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 16 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.