News

Դպրոցական ինժեներական լաբորատորիաների թիվը կհասցվի 1200-ի

Educational 2016-11-10

ՀՀ ԿԳ նախարարությունում ամփոփվել են «ՀՀ համայնքներում և հանրակրթության համակարգում նախնական ինժեներական կրթության ներդրում» ծրագրի արդյունքներն ու ձեռքբերումները:
«Ինժեներական «Արմաթ» լաբորատորիաներն արդեն վերածվել են տեխնոլոգիական շարժման և համախմբում են շուրջ 160 դպրոցի 3000-ից ավելի տաղանդավոր դպրոցականի: «Արմաթ» լաբորատորիաները, գործելով հիմնականում մարզերում և սահմանամերձ բնակավայրերում, նպատակ ունեն տնտեսության կայուն զարգացման համար բարենպաստ պայմաններ ստեղծել:
 
Լաբորատորիաներում սովորող աշակերտները 3-4 տարվա ընթացքում ձեռք են բերում ինժեներական գիտելիքների այնպիսի պաշար, ստեղծագործականություն և ճկունություն, որ կարող է նպաստել կարճ ժամանակահատվածում ձեռներեցությամբ զբաղվելու, ընտանիքի և համայնքի հոգսերը հոգալու համար»,-նշել է ԻՏՁՄ փոխտնօրեն Հայկ Չոբանյանը:
 
Հայկ Չոբանյանը հավելել է նաև, որ խմբակները գործում են անվճար և նախատեսված են 10-18 տարեկան երեխաների ու պատանիների համար: Նպատակ է դրվել նաև մինչև 2019 թվականն այդպիսի լաբորատորիաների թիվը հասցնել 1200-ի:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.