News

Հենրիխ Մխիթարյանը՝ ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան

Sports 2016-11-10

Հենրիխ Մխիթարյանը պաշտոնապես ճանաչվել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի բարի կամքի դեսպան: Այս մասին համագործակցության հուշագիր են ստորագրել Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Տանյա Ռադոչայը և Հենրիխ Մխիթարյանը:
Տանյա Ռադոչայը նշել է, որ իրենք պատահական ընտրություն չեն կատարել, քանի որ Հենրիխ Մխիթարյանը վերջերս Մանչեսթերում մասնակցել էր ՅՈւՆԻՍԵՖ-ի բարեգործական ակցիային:
 
«Շնորհակալ եմ այս կարևոր դերն ինձ հանձնելու համար: Վստահ եմ, որ ՅՈւՆԻՍԵՖ-ի հետ ավելի մեծ արդյունքների կհասնենք յուրաքանչյուր երեխայի իրավունքները պաշտպանելու գործում»,- նկատել է Հենրիխ Մխիթարյանը:
 
Աղբյուրը՝ A1plus.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.