News

Բաց դաս Վարդենիսի N 2 հդ. III ա դասարանում

Educational 2016-11-10

Դասղեկի բաց դաս ՝ <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի Էդ.Պողոսյանի անվան N 2 հիմնական դպրոց >> ՊՈԱԿ-ի III ա դասարանում: Դասվար Լիդա Կարապետյանը դարձյալ գեղեցիկ ձեռնարկի հեղինակ էր… III ա դասարանում դասղեկի բաց ժամ էր , թեման անգամ գրավիչ էր ՝ <<Դաստիարակչական խորհուրդը Թումանյանի հեքիաթներում>>: Ողջ դասարանը պարուրված էր բարությամբ, գեղեցկությամբ և տոնականությամբ: Սովորղները կրում էին բեմական շքեղ զգեստներ : Դասը սկսվեց հետաքրքիր հնարք-խաղով. Երբ գունագեղ պաստառի վրա <<թաքնված >> տառերը բացվեցին հանելուկների լուծումով, հայտնվեց <<հեքիաթ>> բառը: Այնուհետև մեկը մյուսի հետևից բեմականացվեցին Թումանյանի <<Անհաղթ աքլորը>>, <<Սուտասանը>> , <<Քաջ Նազարը>>, <<Անբան Հուռին>> հեքիաթները: Երեխաները հանդես եկան գեղեցիկ բեմելով՝ հանդիսատեսին հրամցնելով իրենց մաքուր հայեցի խոսքը, արտիստիկ ճկունությունը … Ուսուցչուհին ստեպ-ստեպ շատ տեղին միջամտում էր ՝ հարցեր ուղղելով նստած աշակերտներին ՝ ի ՞ նչ սովորեցիք , ո ՞ ւմ կուզենայիք նմանվել, ովքե ՞ ր էին լավ ու վատ հերոսները , կամ ինչո՞ւ դու ընտրեցիր հատկապե՛ս այս դերը: Վերջում <<փոքրիկ փիլիսոփաները>> հորինեցին ասույթ-դատողություններ,որոնք էլ գրվեցին և փակցվեցին տպավորությունների ծառին: Դասը տպավորիչ էր, ուրախ և ամենակարևորը՝ նպատակային ու կենսական: Հեղինակ Ն.Վարդանյան

Գեղարքունիք, ք. Վարդենիսի թիվ 2 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.