News

Հաջողված առցանց դասը

Educational 2016-11-09

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականի կատարման նպատակով հոկտեմբերի 21-ին` ժամը 1300-ին, "Այբ" դպրոցը իրականացրեց առաջին փորձնական հեռահար դասընթացը։ Միաժամանակ կապ էր հաստատվել ՀՀ Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղի, Սևանի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 և Իջևանի թիվ 5 դպրոցների հետ։ Հեռահար դասընթացին ներկա էր ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։ Նա ողջունեց առաջին առցանց դասի մասնակից աշակերտներին և մաղթեց հետագա հաջողություններ այս ոլորտում: "Էլեկտրական հոսանքի ստացումը և հատկությունները" թեմայով քիմիա և ֆիզիկա առարկաների ինտեգրված դասընթացը անցկացրին "Այբ" դպրոցի ֆիզիկայի ուսուցիչ Բիլոր Կուրղինյանը և քիմիայի ուսուցիչ Լևոն Սարգսյանը։ Սևանի Մեսրոպ Մաշտոցի անվան N1 հիմնական դպրոցի աշակերտները և ուսուցիչները մեծ ոգևորությամբ պատրաստվել և սպասում էին դասին: Դասի ընթացքում կատարվեցին բազմաթիվ փորձեր, որոնց հետևում էին աշակերտները, կատարում էին գրառումներ: Ուսուցիչները երեք դպրոցների աշակերտներին էլ ուղղում էին թեմատիկ հարցեր, հնչում էին հստակ պատասխաններ: Սևանի N1 հիմնական դպրոցի աշակերտ Գոռ Առաքելյանը "Այբ" դպրոցի ուսուցիչրներին ցուցադրեց իր կողմից հավաքված էլեկտրական շղթան, կարողացավ ճիշտ պատասխանել իրեն ուղղված հարցերին և առաջադրանքներին: Առաջին առցանց փորձնական դասը հաջողված էր և ողջունելի: Դպրոցի աշակերտները և ուսուցչական անձնակազմը մեծ ոգևորությամբ սպասում են հաջորդ հեռահար դասին: Դպրոցի տնօրենությունը շնորհակալություն է հայտնում նախաձեռնության համար, որովհետև նման դասերը նպաստում են սովորողի մտածողության զարգացմանը, ընդհանուր զարգացվածությանը, ծանոթացնում են նոր սարքավորումներին և գիտական ձեռքբերումներին:

Գեղարքունիք, ք. Սևանի թիվ 1 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.