News

Բաց դաս՝ Մերձավանի միջնակարգ դպրոցում

Educational 2013-05-29

Արմավիրի մարզի Մերձավանի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանում քիմիա առարկայից կայացավ բաց դաս-միջոցառում` «Ածխաթթու գազի դատավարությունը» թեմայով: Դասի շրջանակներում քննարկվեցին ածխաթթու գազի դրական ու բացասական հատկությունները:

Դասի նպատակն էր տալ տեղեկատվություն ածխաթթու գազի բաղադրության և կառուցվածքի, դրա ֆիզիկական և քիմիական հատկությունների, ստացման եղանակների և օգտակար ու վնասակար հատկությունների մասին: Աշակերտներն ուսուչուհու` Ա. Դարբինյանի հետ միասին կազմակերպել էին ածխաթթու գազի ստացման և քիմիական հատկությունները, բացի այդ` կազմակերպվել էին մեթոդական հնարքներ.

1. ուսումնական ներկայացման բեմականացում

2. փորձերի ցուցադրում

3. աշխատանք գրատախտակի վրա

4. հանելուկային հարցեր` ուղղված քիմիական նյութերի ճանաչմանը:
 
Բաց դասը ծառայեց իր նպատակին և ուսանելի ու սիրելի դարձավ աշակերտների և ներկաների կողմից, քանի որ ածխաթթու գազի էկոլոգիական հիմնահարցերը շատ կարևոր և գլոբալ նշանակություն ունեն: 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.