News

ԲԱՑ ԴԱՍ ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻՑ

Educational 2016-11-09

Յուրաքանչյուր բնական գիտություն պարունակում է այնքան ճշմարտություն, որքան նրանում մաթեմատիկա կա: Է. Կանտ Մաթեմատիկան գեղեցիկի նույնպիսի արարում է, ինչպիսին գեղանկարչի կամ բանաստեղծի ստեղծագործությունը: Գույների և բառերի համախմբության նմանությամբ` մտքերի համախմբությունը պետք է օժտված լինի ներքին ներդաշնակությամբ:Կա մի գիտություն, առանց որի անհնար է մնացածների համար: Դա մաթեմատիկան է, որի գաղափարները, դատողությունները և խորհրդանիշերը ծառայում են որպես լեզու, նրանով գրում, խոսում և մտածում են մյուս գիտությունները: Այն բացատրում է դժվարին երևույթների օրինաչափությունները, կանխագուշակում և մեծ ճշգրտությամբ նախօրոք նկարագրում է երևույթների ընթացքը: 21.10.2016թ. Լոռու մարզի Տաշիր քաղաքի Արտակ Խաչատրյանի անվան ավագ դպրոցում տեղի ունեցավ հետաքրքիր և բովանդակալից բաց դաս մաթեմատիկա առարկայից՝ ինտեգրված ինֆորմատիկա առարկային,որը իրականացվեց 8-րդ դասարանի հետ: Գծային հավասարումների համակարգեր թեմայի ամփոփիչ դասը սկսվեց տնային հանձնարարությունների ստուգումով, այնուհետև կատարվեց բլից-հարցում: Ամբողջ թեման հարցերի,վարժությունների և խնդիրների միջոցով ամփոփվեց:Կիրառվեց ինտերակտիվ մեթոդ,երեխաները էլեկտրոնային գրատախտակի միջոցով հետաքրքիր ձևով ներկայացրեցին հավասարումների համակարգերի լուծման եղանակները,ինչպես նաև լուծումների քանակի որոշման ալգորիթմը: Նրանք մաթեմատիկան ինտեգրեցին ինֆորմատիկային` կառուցելով գրաֆիկներ Excel ծրագրով,որը և վկայեց այն մասին,որ աշակերտները կարողանում են հմտորեն օգտվել համակարգչային ծրագրերից: Աշակերտները լավ պատրաստված էին, ունեին կայուն և խորը գիտելիքներ , մտածում էին արագ , խոսում էին մաթեմատիկական լեզվով: Մեծ բավականություն ստացան ներկաները և զինվեցին նոր գիտելիքներով, ինչպես նաև իրենց երախտագիտությունը հայտնեցին մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ուսուցչուհի Լորետա Դումիկյանին` հետաքրքիր և բովանդակալից բաց դաս պատրաստելու համար:

Լոռի, ք. Տաշիրի ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.