News

Բարձրագույն կրթության համակարգի զարգացումն օրակարգում

Educational 2016-11-07

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության լրատվական բաժնի հաղորդման՝ մեկնարկել են Հայաստանում «Էրազմուս+» ծրագրի ազգային գրասենյակի կազմակերպած տեղեկատվական օրերը:
Բացման արարողությանը ողջունելով միջոցառման մասնակիցներին` ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը  կարևորել է «Էրազմուս+» երևանյան գրասենյակի՝ այս տարիների ընթացքում կատարած լուրջ աշխատանքը, ինչի շնորհիվ հնարավոր է դարձել մեր երկրի կրթական համակարգի որոշակի հատվածի ներկայությունն ապահովել միջազգային համագործակցության հարթակներում:
 
«Բարձրագույն կրթության համակարգը շատ արագ է զարգանում և միտումների վեկտորն ուղղված է դեպի կրեդիտային համակարգ: Մեր երկրի կրթական ոլորտում կրեդիտային համակարգի վերջնական կայացման գործում դեռևս շատ անելիքներ ունենք: Մեր խնդիրն է առաջին հերթին Հայաստանի համալսարանների միջև ապահովել ներքին ուսանողական շարժունություն:
 
…Պարտավոր ենք միավորել համալսարանական բազաները, ստեղծել համալսարանական համագործակցության այնպիսի հարթակ, որ ուսանողը կարողանա նկարագրված կրեդիտներով ազատ տեղաշարժվել Հայաստանի գիտական, կրթական հաստատություններում, ինչպես նաև իր գիտելիքները հարստացնել միջազգային կրթական կենտրոններում:
 
Դրան հասնելու կարևոր քայլերից մեկը, թերևս, մասնագիտությունների նկարագրի ամրագրումն է, որը պետք է ընթեռնելի և համադրելի լինի բոլոր բուհերի համար»,- ասել է Լևոն Մկրտչյանը:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.