News

Շոշափելի բարեփոխումներ գիտության ոլորտում

Educational 2016-11-04

Անդրադառնալով գիտության ոլորտի բարեփոխմանը՝ Գիտության պետական կոմիտեի նախագահի տեղակալ Վարդան Սահակյանը նշել է, որ առաջիկայում կանցկացվեն քննարկումներ գիտության ոլորտում կառուցվածքային փոփոխություններ անցկացնելու վերաբերյալ:
«Նախատեսվում է Գիտությունների ազգային ակադեմիայի հետ ստեղծել հանձնաժողով, որը կքննարկի գիտության ոլորտում կառուցվածքային փոփոխությունների հարցը:
 
Կառուցվածքային փոփոխություններն ուղղված են լինելու գիտական կառույցների գործունեության արդյունավետության բարձրացմանը»,-ասել է Վարդան Սահակյանը:
 
Ըստ Վարդան Սահակյանի՝ հնարավոր է, որ միավորվեն այն գիտական կառույցները, որոնք կատարում են նույն գործառույթները:
 
Աղբյուրը՝ 168.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.