News

Անդրադարձ դպրոցական դասագրքային խնդիրներին

Educational 2016-11-03

Անդրադառնալով դասագրքերի ստեղծմանը և ներկայիս դասագրքային խնդիրներին՝ ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ դասագիրք ստեղծելու գործը շատ բարդ գործընթաց է, և Հայաստանում դասագրքաստեղծ փորձ չի եղել:
Ըստ նախարարի՝ աշխարհում այժմ դասագրքերը երկրորդական նշանակություն ունեն, և կան ինֆորմացիա ստանալու այլ աղբյուրներ: «Աշխարհում կրթությունը գնացել է նրան, որ դասագրքերը հիմա երկրորդական նշանակություն ունեն, ինֆորմացիոն հոսքերն այնքան են մեծացած, որ ուսուցիչը կարող է ինֆորմացիոն հոսքի մեջ դասագրքի հետ միասին տանել կրթության այլ ձևաչափ:
 
Ուրեմն մենք պետք է մեր կրթական ծրագրերն այնպես անենք, որ կրթության այդ հատվածը չկախվի դասագրքից»,-նշել է նախարարը: Ինչ վերաբերում է հիմնականում բնագիտական առարկաների դասագրքերում հանդիպող ակադեմիական բառապաշարին, ապա ըստ Լևոն Մկրտչյանի՝ այդ երևույթը դասաժամերի քանակը սեղմելու հետևանք է:
 
«Օրինակ՝ բնագիտության մասով դասագիրքը գրվում է ամբողջական կուրսով, իսկ բնագիտության ժամերը խիստ կրճատված են: Սեղմում են, ստացվում է բառակույտ: Լուծումը ժամերի ավելացումն է հատկապես բնագիտական առարկաների մասով:
 
Մեզ պե՞տք է գիտություն, եթե պետք է, ուրեմն պետք է բնագիտական առարկաների ժամերն ավելանան, պե՞տք են լեզուներ, ուրեմն պետք է լեզուների ծավալն ավելացնել», -նկատել է ՀՀ կրթության և գիտության նախարարը:
 
Աղբյուրը՝ Panorama.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.