News

Հայ գրոսմայստերը՝ մրցանակակիր

Sports 2016-11-03

Եզրափակվել է Իրանում անցկացված ''Paytakht Cup'' մրցաշարը: Առաջին անգամ անցկացվող մրցաշարին մասնակցում էր 11 երկրի 69 շախմատիստ, այդ թվում` 15 գրոսմայստեր և 9 միջազգային վարպետ:
Մրցաշարում Հայաստանը ներկայացնում էր գրոսմայստեր Գևորգ Հարությունյանը, որը  9 հնարավորից վաստակել է 7 միավոր և կիսել 1-2-րդ հորիզոնականները:
 
Լրացուցիչ ցուցանիշների հաշվարկից հետո, սակայն, հայ գրոսմայստերն զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը: Հարությունյանը նաև 27 կետով բարձրացրել է իր անհատական վարկանիշը:
 
Աղբյուրը՝ Chessfed.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.