News

Երկու անմոռանալի օր

Educational 2016-11-03

Սեպտեմբերի 24-ին Ասկերանի շրջանի Շոշի Ս. Աբրահամյանի անվան միջնակարգ դպրոցի մանկավարժական կոլեկտիվը` տնօրեն Հ. Հարությունյանի ղեկավարությամբ կազմակերպեց էքսկուրսիա դեպի Հայաստանի Հանրապետության պատմամշակութային վայրեր: Նպատակը` այց Մայր Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձաններ, առիթը` նվիրված ՀՀ և ԼՂՀ անկախության 25-ամյակին և ուսուցչի մասնագիտական օրվան: Առաջին օրը մենք հյուրընկալվեցինք ԵՊՀ-ում, որտեղ մեզ դիմավորեց ՀՀ ԳԹԿ-ի քննությունների կազմակերպման բաժնի պետ Կարո Նասիբյանը, ով մեզ ուղեկցեց ամբողջ օրը: Մայր բուհում ծանոթացանք բուհի պատմությանը, ավանդույթներին և ծրագրերին, այցելեցինք ԵՊՀ պատմության թանգարան: Համալսարանի թանգարանը, գրադարանը, հանդիպումը դասախոսական անձնակազմի հետ խոր բավականություն պատճառեց մեզ, իսկ արևելագիտության բաժնի դեկան <<Գուրգեն Մելիքյան>> հիմնադրամի տնօրեն պրն. Գուրգեն Մելիքյանի հետ հանդիպումը խոստումնալից էր և հաճելի: Նա պատերազմից առաջ և հետո եղել էր մեր գյուղում: Ջերմ ընդունելությունից հետո մենք ուղեվորվեցինք դեպի Գեղարդավանք և Գառնիի տաճար: Ժայռափոր այս վանքը հայ միջնադարյան ճարտարապետության գոհարներից է: Գեղարդավանքը` հայ մշակույթի գանձերից մեկը, ապշեցրեց բոլորիս: Անգամ տեղացող հորդ անձրևը չխանգարեց մեզ հասնելու մեր` հայերիս համար շատ սիրված սրբավայրը, որն իր եզակի աշխարհագրական դիրքով , քարակերտ բազմաթիվ կառույցներով, խաչքարերով, հրաշք-աղբյուրով, իրոք որ, անկրկնելի էր և ցնցող: Իսկ Գառնիի հեթանոսական տաճարը` իր երկնասլաց սյուներով ու ժայռակերտ պատերով ևս մեկ անգամ վկայում էր հայ ժողովրդի անցած հազարամյակների պատմությունը: Մեր երթուղին ընդգրկում էր ԵրՊՀ , Գառնի - Գեղարդ , Ծիծեռնակաբերդ, Էջմիածին, Զվարթնոց, Խոր Վիրապ: Հայաստանի հարուստ պատմությունն իր անկրկնելի հետքն է թողել երկրի յուրաքանչյուր անկյունում: Մենք բոլորս հիացանք երկրի բնության հարուստ բազմազան ու անկրկնելի բնապատկերներով: Բազմաթիվ հայոց եկեղեցիները Հայոց հազարամյա պատմության քարե վկաներն են: Գառնիից ուղեվորվեցինք Ծիծեռնակաբերդ` արժանին մատուցելու Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին: Երկրորդ oրը ևս հագեցած էր ու հետաքրքիր: Օրվա առաջին կեսին եղանք Էջմիածնում` հայ Առաքելական եկեղեցու հոգևոր ու վարչական կենտրոնում: Զգացածը անպատմելի ու աննկարագրելի է լեզվով: Իրոք երկինքը` երկրի վրա: Էջմիածնից 5կմ հեռավորության վրա գտնվող միջնադարյան

Ասկերան, գ. Շոշի մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.