News

ԽԱՂԵՐԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՄՐՑՈՒՅԹ KODU ՎԻԶՈՒԱԼ ԾՐԱԳՐԱՎՈՐՄԱՆ ՄԻՋԱՎԱՅՐՈՒՄ

Educational 2016-11-02

2016 թ. հոկտեմբերի 29-ին կայացավ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնի (ՎՏԿ) պաշտոնական բացման արարողությունը, որին ներկա էին ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը, ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը, Վանաձորի նորընտիր քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը, Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը, ՏՏ ոլորտի այլ ներկայացուցիչներ ու հյուրեր: Նույն օրը կենտրոնում տեղի ունեցավ խաղերի պատրաստման մրցույթ Kodu վիզուալ ծրագրավորման միջավայրում: Մրցույթին մասնակցում էին 50-ից ավելի աշակերտներ Լոռու մարզից, որոնց մեջ էին նաև Վանաձորի Ա. Ս. Պուշկինի անվան № 4 հիմնական դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանի աշակերտները՝ Էլեն Հարությունյանը, Արեն Սարգսյանը, Լուսինե Սանթոյանը և Մարինե Եղշատյանը, ուսուցչուհի Վեհանուշ Մարտիրոսյանի ղեկավարությամբ: Աշակերտները ներկայացրեցին Կոդու միջավայրում իրենց ստեղծած խաղերը 3D ձևաչափով: Մրցույթի արդյունքները պարզ կլինեն 15-20 օր հետո:

Լոռի, ք. Վանաձորի թիվ 4 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.