News

5-6 տարեկան երեխաների 90 տոկոսին հասանելի կլինի նախադպրոցական կրթությունը

Educational 2013-05-25

Ազգային ժողովի հերթական քառօրյայում ընտրություններից հետո ձևավորված կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է նաև նախադպրոցական կրթությանը` նշելով, որ առաջիկա հինգ տարիների ընթացքում այն հասանելի կլինի 5-6 տարեկան երեխաների շուրջ 90 տոկոսի համար, սակայն պետությունը կանի ամեն հնարավոր բան` հասանելիությունը 100 տոկոսի հասցնելու համար:

Վարչապետը մեծ կարևորություն է տվել նախադպրոցական կրթությանը և նշել. «Եթե մենք ստեղծում ենք նախադպրոցական կրթական համակարգ, դա մի կողմից թեթևացնում է ընտանիքների բեռը երեխայի դաստիարակության գործում, իսկ մյուս կողմից` հնարավորություն է տալիս պետությանն էապես բարելավել իր ներուժը: Միջազգային բոլոր դիտարկումները ցույց են տալիս, որ եթե երեխաների կրթությամբ զբաղվում են այդ տարիքում, դա տալիս է մեծ արդյունք»:

Իր ելույթի ընթացքում վարչապետն անդրադարձել է նաև ոլորտի աշխատակիցների աշխատավարձերի խնդրին և ասել, որ կառավարությունը պատրաստվում է ԱԺ քննարկման ներկայացնել աշխատավարձերի բարձրացման միասնական սանդղակի հարցը, որը հնարավորություն կտա բարձրացնել ամենատարբեր ոլորտների, այդ թվում նաև նախադպրոցական կրթության ոլորտի աշխատակիցների աշխատավարձերը:
 
Աղբյուրը` panorama.am
 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.