News

ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակ. Արոնյանը 5-րդն է

Sports 2016-11-02

Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) հրապարակած դասակարգման աղյուսակում Լևոն Արոնյանը կրկին 5-րդ տեղում է: Հայ գրոսմայստերի վարկանիշը 2795 է:
ՖԻԴԵ-ի առաջատարը դարձյալ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենն է, որին հաջորդում է ԱՄՆ-ն ներկայացնող իտալացի Ֆաբիանո Կարուանան: Լավագույն եռյակը եզրափակում է ֆրանսիացի Մաքսիմ-Վաշյե Լագրավը:
 
Ցանկում տեղ է գտել Հայաստանի հավաքականի ևս 3 ներկայացուցիչ: Վլադիմիր Հակոբյանը 66-րդն է, Սերգեյ Մովսեսյանը՝ 74-րդը, Գաբրիել Սարգսյանը՝ 81-րդը:
 
Աղբյուրը՝ Sport.news.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.