News

Մասնագիտական կողմնորոշում - Այց «Հուսո առագաստ» մանկապարտեզ

Educational 2016-11-01

Գյումրու N 37 ավագ դպրոցի աշակերտները հերթական մասնագիտական կողմնորոշման դասընթացն անցկացրին թիվ 27 «Հուսո առագաստ» մանկապարտեզում: Երեխաները շրջեցին բոլոր խմբերում և ծանոթացան փոքրիկների հետ: Խմբերից մեկում տարվում էր միջոցառման նախապատրաստական աշխատանքներ: Դաստիրակներն մեծ համբերությամբ ու սիրով աշխատում էին յուրաքանչյուր երեխայի հետ: Փոքրիկների շուրթերից հնչում էր մեր ոսկեղենիկ մայրենին, որը թաքնված էր մանուկների ծավի աչքերում, մաքուր ու անմեղ հոգիներում: Մթնոլորտն այնքան ջերմ ու հոգեհարազատ էր աշակերտների համար, որ դարձան դաստիարակներ և մասնակցություն ունեցան փոքրիկների հետ տարվող խնամքին: Այցը տպավորիչ էր:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 37 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.