News

Հայաստանը՝ Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդեսի մասնակից երկիր

Featured 2016-11-01

Ս.թ. հոկտեմբերի 19-23-ն անց է կացվել 2016 թվականի Ֆրանկֆուրտի գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառը, որին մասնակցել է նաև Հայաստանը:
Հայկական տաղավարը ձևավորված է եղել բացառապես ազգային զարդանախշերի տարրերով և նվիրված է եղել ՀՀ անկախության 25-րդ ամյակին: 
 
Հայկական տաղավարում ներկայացվել է Հայաստանի պատմությանը նվիրված թարգմանական, հայ դասական, ժամանակակից, մանկապատանեկան և մի շարք այլ գրքեր:
 
Ցուցահանդես-տոնավաճառի ընթացքում հայ պատվիրակները հանդիպումներ են ունեցել գրողների հեղինակային իրավունքների ձեռքբերման և հայ հեղինակներին արտերկրի հրատարակիչներին ներկայացնելու նպատակով:
 
Աղբյուրը՝ Mincult.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.