News

Մեկ ժամ Իսահակյանի հետ

Educational 2016-11-01

<<Մեկ ժամ Իսահակյանի հետ>> խորագիրն էր կրում ՀՀ ԿԳՆ <<Գյումրու N45 միջնակարգ դպրոց>> ՊՈԱԿ-ում կայացած գրական-երաժշտական ցերեկույթը՝ նվիրված Ավետիք Իսահակյանի ծննդյան օրվան: Հետաքրքիր էր ընտրված ձևաչափը. կենսագրություն, ապրած կյանքի տարեգրություն, հուշեր, և այդ ամենը շաղախված հայտնի երգիչներ Մուրադ Մալխասյանի և Կարեն Մայիլյանի բարձրարվեստ կատարումներով, աշակերտների և ուսուցիչների հուզիչ ասմունքով: Յուրահատուկ էր «Գետակի վրա...» երգի ներքո բեմադրված պարը: Դաստիարակչական էր, շատ ուսանելի և տպավորիչ, իսկ աշակերտների ոգևորությունը չուներ սահման: Անգամ արձակուրդի օրերին մեծ ոգևորությամբ աշակերտները խոսեցին Իսահակյանի բառերով և ապրեցին նրա երգերով, համոզված, որ առանց սիրո կյանքը դատարկ է, սերը կյանքերի կյանք է: Եվ Իսահակյանի խոսքերով ասած, պիտի ճանաչենք մեզ, որ կարողանանք սիրել դիմացինին…

Շիրակ, ք. Գյումրու թիվ 45 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.