News

Միջոցառում՝ Ջերմուկի թիվ 1 դպրոցում

Educational 2013-05-24

Սպորտային օրը բեռնաթափում է լարված, ծանրաբեռնված դպրոցական մայիսը: Այս նպատակով են համախմբվում Ջերմուկի թիվ 1 հիմնական դպրոցի տնօրինության, ծնողական ու աշակերտական խորհուրդների միասնական ջանքերը: Սպորտային շաբաթները սպասված ու սիրելի են աշակերտների համար, ովքեր ուսումնական տարվա ողջ ընթացքում մարզում են իրենց մկանները, միտքն ու կամքը:

Հետաքրքիր ու անսպասելի սպորտային խաղերը ավյունով են լցնում դպրոցականների զբաղվածությունը: «Օրը՝ պայծառ, միտքը՝ շիտակ, ոգին՝ միասնական» ոգեշունչ նշանաբանը երեխաներին համախմբում է գեղեցիկ արժեքների շուրջ, կարևորելով նրանց համար ավանդույթներ ստեղծելու և պահպանելու մեծ ներուժը:

Հաղթանակների բերկրանքն ու նաև պարտությունների հուզմունքը հարստացնում են երեխաների ներաշխարհը՝ սովորեցնելով նրանց լինել ավելի պատասխանատու, ավելի փոխզիջող, ավելի կարեկից, նաև ավելի նպատակասլաց ու մեծահոգի...

Այս օրերի ընթացքում է, որ շատ երեխաներ կարող են փաստացի  օրինակներով հասկանալ ուժեղ և ազնիվ, պարտասխանատու և բարի լինելու ամենամեծ մարդկային որակների նշանակությունը բոլոր դեպքերում և առհասրակ՝ որպես արժեք, որպես ձեռքբերում.....

Ցանկալի է, որ երեխաները վաղ տարիքից կարողանան լինել «մեծահոգի հաղթողներ» և «հպարտ պարտվողներ» ....
 
Մեր դպրոցի երեխաներն արդեն, գործնականորեն, պատրաստ են անհոգ ու ակտիվ ամառային երկար արձակուրդներին. սպորտլանդիայի մրցանակային գնդակները լավագույն նվերներն են այդ առիթով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.