News

Վահան Տերյան

Educational 2016-10-31

Վահան Տերյան ինչպես երգեմ հիշատակը քո , Թող փռվի իմ դեմ անլույս երեկո ... Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցում կայացած գրական միջոցառումը <<Տերյանական աշուն >> խորագիրն էր կրում : Գրականության ուսուցչուհի Արաքսի Հակոբյանը ջանացել էր ստեղծել աշնանային կոլորիտ, պահպանել տերյանական շունչն ու ոգին; Ջավախքյան պատկերներ , լուսեղեն ու արթմնի երազներ , թախիծ ու մշուշ, քնքուշ անուրջներ... Աշակերտները ներկայացրին Տերյանի հարուստ կենսագրության ամենատիպական հատվածները, նրա անցած հոգեկան չարչարանքների , մենության ,թախծի ու անվերջ դեգերումների ուղին; Ու ծորում էր աշակերտների շուրթերով տերյանական թախիծը` քնքուշ ու հոգեցունց , մեղմ ու այնքան աշնանային: Հուզմունքը համակել էր ներկաներին. , նորից հառնել էր Տերյանը պոեզիայի երկնակամարում , ով մարդու հոգու, զգացումների , հույզերի ու ապրումների խորքերում որսացել է անորսալին , ու գրիչը կերտել է ոսկեհանդերձ , տխուրաչյա աշնան անգերազանցելի լի պատկերներ:

Արագածոտն, գ. Արտենիի թիվ 1 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.