News

Ավ. Իսահակյանին նվիրված տասնօրյակ

Educational 2016-11-01

Հնչեց Ավ. Իսահակյանին նվիրված տասնօրյակի վերջին ակորդը: Տասը օր շարունակ Արտենիի թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտների շուրթերին մեծ Վարպետի խոսքն ու զրույցն էր. գրական ցերեկույթ էր 10- րդ դասարանում: <<Վիթխարի է Իսահակյանը , դժվար է ընդգծել նրա մեծությունը , նա պոեզիայի հսկաներից է , նորագույն հայ գրականու- թյան Արարատը>> , -ներածականում նշեց հ. լեզվի և գրականության ուսուցչուհի Կ. Շատոյանը: Մեր գրականության հավերժ շողշողացող բովանդակությունն են եղել անշեջ ծարավը , պայքարը, հայրենասի- րությունը, ինչը արտացոլվել է Իսահակյանի գրական ժառանգության մեջ >> : Ապա աշակերտները ասմունքեցին , հիշեցին օտար և հայ դասական հեղինակների բնութագրությունները , հնչեցին երգեր` նշխարի պես սուրբ <<Մաճկալ ես >> , <<Քնքուշ լուսնի շուշան փոշին ...>>,<<Սիրեցի յարս տարան >>, որոնց մեղեդիները հոսել էին Իսահակյանի բանաստեղծական հզոր ակունքներից: Եվ որպես հավաստումը մեծ քնարերգուի անկրկնելի ստեղծագործության` տրվեց Վարպետի գնահատանքը ` Իսահակյանը բանաստեղծականացած Հայաստանն է:

Արագածոտն, գ. Արտենիի թիվ 1 մ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.