News

Ասմունքի երեկո

Educational 2016-10-29

Գյումրու N 37 ավագ դպրոց հյուրընկալվել էր ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ռեժիսոր Սիրանուշ Ղուկասյանը, ով հանդես եկավ «Միշտ Վիլյամ Սարոյանի հետ» ուսումնական ծրագրով: Ներկա էին և՛ միջին, և՛ ավագ դպրոցի սաները: Դերասանուհին ներկայացրեց հանճարեղ գրող Վ. Սարոյանի կյանքը, խոսեց թողած հարուստ գրական ժառանգության մասին, որն ամբողջությամբ նվիրել է հայ ժողովրդին: Վ.Սարոյանը մեծ հայրենասեր էր, չնայած ապրում էր օվկիանոսից այն կողմ, բայց մտովի իր ժողովրդի հետ էր: Հաճախ հոգով թևածում էր Արարատի սուրբ գագաթը և զգում բիբլիական լեռան ցավը: Սարոյանի խոսքում երեխաները զգացին այսօրվա շունչը:Ներկաներին մեծ բավականություն պատճառեց հանճարեղ դերասանուհու ելույթը:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 37 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.