News

Աշխարհի պատանեկան առաջնություն. հայ շախմատիստների արդյունքները

Sports 2016-10-28

Բաթումում շարունակվող աշխարհի պատանեկան առաջնությունում կայացել են 8-րդ տուրի հանդիպումները: Մինչև 12 տարեկան տղաների մրցաշարում աղյուսակը գլխավորում են Հնդկաստանի ներկայացուցիչ Պրագնանանդհան և ԱՄՆ-ի ներկայացուցիչ Կումար Նիկիլը, որոնք 8 հնարավորից վաստակել են 7-ական միավոր:
Մամիկոն Ղարիբյանը վաստակել է 5.5 միավոր: Մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում աղյուսակը միանձնյա գլխավորում է Ռուսաստանի ներկայացուցիչ Իլյա Մակովեևը:
 
Հայ շախմատիստներից Արսեն Դավթյանն իր ակտիվում գրանցել է 5.5 միավոր: Մինչև 8 տարեկանների պայքարում աղյուսակը միանձնյա գլխավորում է Թուրքմենստանը ներկայացնող Կուրբանդուդիև Շագելդին, որը վաստակել է 7.5 միավոր: Նիկոլայ Հովյանը վաստակել է 5.5 միավոր:
 
Աղբյուրը՝ Chessfed.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.