News

,,Ա,, տառի շնորհանդես

Educational 2016-10-27

Հոկտեմբերի 21-ին 1-ին <<Բ>> դասարանում իսկական աշնանաբույր տոն էր՝ <<Ա>> հնչյուն- տառի ուսուցման բաց դաս: Դասարանի Այբբենուհիներն ու Այբբենիկները դասվար Իսկուհի Ասատրյանի հետ ներկայացրին <<Ա>> տառի շքերթը՝ հագեցած երգ ու պարով, հանելուկների խառնաշփոթով: Բաց դասն իրակագործվեց դասին բնորոշ կառուցվածքային բոլոր փուլերով, ինչի արդյունքում աշակերտները, որոնց արդեն ծանոթ էր <<Ա>> հնչյունը, յուրացրին նաև <<Ա>> տառի գրությունը, հնչյունային լսողության շնորհիվ վանկերում առանձնացրին <<Ա>> հնչյունի տեղը և բառի հնչյունավանկային կաղապարի մեջ տեղադրեցին <<Ա>> տառը:

ք. Երևանի թիվ 144 հմ/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.