News

Ճանաչողական էքսկուրսիա

Educational 2016-10-26

Գյումրու N 37 ավագ դպրոցի VII և XII դասարանի աշակերտները ճանաչողական էքսկուրսիա անցկացրին Խոր Վիրապում: Սրբավայրը դիտելիս կարծես դարերի խորքից նրանց դիմաց ուրվագծվեց Սուրբ Գրիգոր Լուսավորչի հաղթական կերպարանքը: Նրա ուրվագիծը մերթ երևում էր մոտակայքում, մերթ բարձրանում ամպերն ի վեր, դեպի բարձրյալը: Դիմացը բիբլիական Արարատն էր՝ Հայկական լեռնաշխարհի թագուհին, որը մխրճվել էր երկնքի կապույտ լազուրում և բարձունքից հսկում էր իր զավակներին: Երեխաները անմոռաց տպավորություններով վերադարձան տուն:

Շիրակ, ք. Գյումրու թիվ 37 ա/դ

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.