News

Կրթական համագործակցության զարգացումն օրակարգում

Educational 2016-10-25

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարարության տեղեկատվական բաժնի հաղորդման՝ Լևոն Մկրտչյանն ընդունել է Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջովաննի Ռիչուլիին:
Ողջունելով դեսպանին` նախարար Լևոն Մկրտչյանը նշել է, որ հայ-իտալական բարեկամական հարաբերությունները, որոնք դարերի պատմություն ունեն, մեր երկրի համար կարևորվում են հատկապես կրթամշակութային ոլորտում: Այդ համատեքստում Լևոն Մկրտչյանը կարևորել է համագործակցության զարգացմանն ու խորացմանն ուղղված գործնական քայլերի իրականացումը:
 
Հանդիպման ընթացքում հիմնականում զրույցը ծավալվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության և Իտալիայի Հանրապետության կրթության, համալսարանների և հետազոտությունների նախարարության միջև կրթության և գիտության ոլորտում առաջիկա շաբաթվա ընթացքում կնքվելիք համագործակցության հուշագրի ստորագրման շուրջ:
 
Հուշագրի համաձայն` նախատեսվում է միջնակարգ, միջին մասնագիտական և բարձրագույն կրթության, ինչպես նաև հետազոտական հաստատությունների միջև ուղիղ կապերի հաստատում և զարգացում, ուսանողների, հետազոտողների փոխանակումներ, կրթական և գիտական փորձառության փոխճանաչում:
 
Աղբյուրը՝ Edu.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.