News

Շոշափելի բարեփոխումներ կրթության ոլորտում

Educational 2016-10-24

Համաձայն ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանի տեղեկացման՝ կարևորագույն փոփոխություններ են նախատեսվում բարձրագույն բուհական համակարգում, «որտեղ որակից մենք բոլորս ունենք դժգոհություններ»։
Ծրագիրը ներառում է մի քանի ուղղություն՝ «… ինստիտուցիոնալ արդի մեխանիզմների ներդրում, բուհական կառավարման առավել թափանցիկ, ինքնուրույն, ինքնավար, մասնագիտությունների ցանկն ինքը որոշող համակարգի ներառում:
 
Ըստ նախարարի՝ Հայաստանում կգործի գիտաուսումնական և արտադրական կլաստեր՝ առաջինն ինժեներատեխնիկական, որը կմիավորի ինժեներատեխնիկական բուհերը, տեխնոպարկերը:
 
Համալսարանների բազայի վրա կձևավորվի երկրորդը՝ բնագիտական կլաստերը: Յուրաքաչյուրն իր մեջ կունենա 15-20 հազար ուսանողություն և մասնագիտություններ. «Սա կդառնա հենց այն գերազանցության ծրագիրը, որն իր հետևից կքաշի ամբողջ բարձրագույն կրթությունը»:
 
Աղբյուրը՝ 168.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.