News

Աշխարհի առաջնություն. հայ պատանիների արդյունքները

Sports 2016-10-24

Կայացել են շախմատի՝ աշխարհի մինչև 8, 10 և 12 տարեկանների առաջնության երկրորդ տուրի հանդիպումները: Մինչև 12 տարեկան տղաների ենթախմբում երկրորդ հաղթանակը տոնել է Մամիկոն Ղարիբյանը:
Մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում երկրորդ հաղթանակը տոնել է Գոռ Սարգսյանը: Երկրորդ տուրը հաղթական էր նաև Արսեն Դավթյանի, Դավիթ Գասպարյանի ու Էրիկ Հակոբյանի համար:
 
Էմին Օհանյանն ու Հայկ Գրիգորյանն իրենց պարտիաներն ավարտել են ոչ ոքի արդյունքով: Մինչև 8 տարեկան տղաների մրցաշարի երեք հայ պատվիրակն էլ` Նիկոլայ Հովյանը, Ռուդոլֆ Փաշիկյանն ու Մենուա Հակոբյանը, հաղթանակել են:
 
Աղբյուրը՝ Chessfed.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.